Ժամանակի ընթացքում ծագել է նաև մրցաշարերի անցկացման գաղափարը։ 2017 թ. առաջին անգամ անցկացվեց ՏՏ ոլորտի մրցաշարը, որը տարեցտարի ձեռք բերեց մեծ հեղինակություն և հետաքրքրություն առաջացրեց ոլորտի ներկայացուցիչների շրջանում։
2021 թվականի սեպտեմբերի 15-ին կանցկացվը Paintball IT Cup 2021-ը։
Առաջնությունը անցկացվելու է հանրապետության IT ընկերությունների միջև։

Բարի Գալուստ

Լեգեոն Փեյնթբոլ Ակումբ

Լեգեոն ընկերությունը հիմնադրվել է 2009 թ. չորս ընկերների կողմից։ Ի սկզբանե նպատակն եղել է ռազմամարզական խաղերի լայն տարածումը Հայաստանում։ Առաջին խաղերը անց են կացվել Բյուրականում ընդամենը 20 զենքով, սակայն շատ մեծ ոգևորությամբ։

Տարիների ընթացքում ակումբը ձեռք է բերել մեծ ճանաչում, ցավոք չորս հիմնադիրներից այսօր միայն Արծրուն Հովհաննիսյանն է շարունակում ընկերների սկսած գործը։ Վերջինս տարեցտարի մեծացնում է ակումբը՝ ավելացնելով զենքերի քանակը, խաղերի աշխարհագրությունը։ Ներկա պահին ակումբն ունի 80-ից 100 զենք։
Մշտական խաղադաշտ չունենալով հանդերձ՝ խաղեր անցկացվում են Երևանում, Սևանում, Դիլիջանում, Իջևանում, երբեմն նաև Բյուրականում։

Գնացուցակ

100 գնդակ - 8.000 դրամ մեկ անձի համար
200 գնդակ - 10.000 դրամ մեկ անձի համար
300 գնդակ - 12.000 դրամ մեկ անձի համար

Այլ ծառայություններ.
Հավելյալ 100 գնդակ - 3000 դրամ
Ծուխ - 3000 դրամ

«Հաղթում են միայն նրանք, ովքեր մարտնչում են» - Սեն֊Ժյուստ

ՏՏ Առաջնություն

2017թ-ից սկսած. յուրաքանչյուր տարի հունիս ամսին Լեգեոն փեյնթբոլ ակումբը կազմակերպում է մրցաշար ՏՏ ոլորտի ընկերությունների միջև։ 2021թ. մրցաշարին մասնակցություն կարող են ունենալ ոչ միայն ՏՏ ընկերությունները, այլն նաև այն ընկերություններ, որոնք իրենց ներսում ունեն ՏՏ խմբեր, ինչպես նաև անհատներ, որոնք աշխատում են տվյալ ոլորտում (ստեղծվում է ֆրիլանսերների թիմ)։
Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 15-ին Սևանում։ Մրցաշարի տևողությունը հաստատվում է՝ ելնելով մասնակից թիմերի քանակից։ Թիմերի գրանցման քանակը անսահամանափակ է։

1. Թիմի մասնակցության արժեքը՝ 500.000 դրամ։
2. Յուրաքանչյուր թիմում մասնակիցների քանակը՝ 12 անձ։
3. Խաղը նույն օրում իրականացվում է երկու խաղահրապարակներում։
4. Մեկ օրում մաքսիմում կարող են խաղալ 12 թիմ, ցանկալի քանակը՝ 4 խաղ։
5. Յուրաքանչյուր խաղացողին տրամադրվում է հագուստ, զենք, 200 գնդակ յուրաքանչյուր խաղի համար։
6. Խաղի առաջին օրը դուրս մնացած թիմերը հնարավորություն կստանան մրցաշարի վերջում խաղալ իրար դեմ 100 գնդակով կամ թիմի ներսում կիսվել 6 – 6 մասնակցի և խաղալ իրար դեմ։
7. Անդամագրված թիմերը մրցաշարից առաջ հնարավորություն ունեն որպես մարզում խաղալ մեկ անձը 5000 դրամով 8000 դրամի փոխարեն։

Վճարված գումարի սահմաններում թիմերին ոչ միայն տրամադրվում է զենք, հագուստ, գնդակներ, այլ նաև գիշերակաց, սնունդ, մրցանակներ՝ սահմանված ըստ գրաված տեղերի, մրցաշարի ավարտին խնջույքի մասնակցելու հնարավորություն։